09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Թուրքիայում սեպտեմբերի 21-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 68 մարդ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:
Նշվում է, որ 1 օրում անցկացված 112.942 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․743 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.202 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 268.435 մարդ, իսկ 1.491 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Մինչև այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 304.610 և մահվան 7․574 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 381.957-ի։