կարևոր
1065 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-22 11:06

ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ ևս մեկ պատվաստանյութի փորձարկումներ են թույլատրել

ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ ևս մեկ պատվաստանյութի փորձարկումներ են թույլատրել

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլատրել է Չումակովի կենտրոնի կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները. հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ գերատեսչության՝ ավելի քան երեք հազար կամավոր կմասնակցի պատվաստանյութի հետազոտությանը, որը կհամապատասխանի Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներին: Շուտով պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն Կիրովում, Սանկտ Պետերբուրգում և Նովոսիբիրսկում: Պատվաստումից 16 օր անց կամավորները կմեկուսացվեն հիվանդանոցում: