կարևոր
1666 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-22 09:27

Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ

Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ

Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ: Այս մասին հայտնում է Tert.am-ը։

Հրավառության կազմակերպման համար վարչապետի աշխատակազմը «Հոլիդեյ դիզայն» ընկերությանը վճարել է 10 մլն 800 հզր դրամ, «Սթեյջ Սթայ»ընկերությանը մշակութային միջոցառումների կազմակերպման ու սպասարկման համար վճարել է 19 մլն 530 հզր դրամ։

Անհատ ձեռներեց Արթուր Մանուկյանին կրկին միջոցառման սպասարկման համար բյուջեից վճարվել է 43 մլն 422 մլն դրամ, «Թի էն Սաունֆ» ՍՊԸ֊ին վճարվել է 59 մլն 64 դրամ։ Այսպիսով`Անկախության օրվա միջոցառումների անցկացման համար բյուջեից վճարվել է 132 մլն 816 հզր դրամ։