Նիագարա ջրվեժը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով։ Այս մասին տեղեկացնում է Կանադայի Հայ Դատի հանձնախումբը։
Նախաձեռնությունն իրականացվել է Կանադայում ՀՀ դեսպանության և Նիագարա ջրվեժի լուսավորման խորհրդի համագործակցությամբ:
Նշենք, որ սեպտեմբերի 21-ին աշխարհի ամենաբարձր երկնաքերը՝ Դուբայի Բուրջ Խալիֆան, մի քանի վայրկյանով նույնպես լուսավորվել էր հայկական եռագույնով։