կարևոր
1245 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-21 23:48

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին հրամանագրեր է ստորագրել:

Հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել հուշարձանագետ Սամվել Գևորգի Կարապետյանին  (հետմահու) Մովսես Խորենացու մեդալով»: