կարևոր
627 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-21 22:04

Ձմեռային Օլիմպիական խաղերի սահադաշտերը շուտով պատրաստ կլինեն

Ձմեռային Օլիմպիական խաղերի սահադաշտերը շուտով պատրաստ կլինեն

Պեկինում 2022թ․ կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի սահադաշտերը պատրաստ կլինեն առաջիկա դեկտեմբերին. գրում է armsport-ը:

Մարզահամալիրներում սկսվել է սառնարանային սարքավորումների տեղադրումը:

Capital Gymnasium կենտրոնում տարեվերջին նախատեսվում է երկու ստուգողական մրցաշար՝ գեղասահքի Գրան պրիի եզրափակիչը և շորթ-տրեկի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Արդեն գործարկվել է արագընթաց երկաթգիծը։

Օլիմպիական խաղերը կանցկացվեն 25 մարզահամալիրներում։ Լիովին կօգտագործվեն նաև 2008-ի ամառային օլիմպիական խաղերի համալիրները։

Ձմեռային մարզահանդեսի մասնակիցները մեդալները կվիճարկեն 7 մարզաձևի 109 մրցաձևերում։ Ստուգատեսը տեղի կունենա 2022թ․ փետրվարի 4-20-ը: