20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հայաստանի Հանրապետության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Զվարթնոց տաճարում մեկնարկած «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը հատուկ մրցանակ հանձվեց բոլոր 20 բժշկական հիմնարկների բուժաշխատողներին՝ համավարակի ընթացքում անձնվեր աշխատանքի համար: Մրցանակը հանձնեց կորոնավիրուսը հաղթահարած Պետրոս Պետրոսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «COVID-19» կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանին։
Սարգիս Ղազարյանը բոլոր բժիշկների անունից շնորհակալություն հայտնեց իրենց աշխատանքը բարձր գնահատելու, ինչպես նաև Կառավարությանը կորոնավիրուսի բարդ ժամանակահատվածում աջակցելու համար:
«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում ու արժևորվում են այն քաղաքացիները, որոնք իրենց ուժերով հիմնել են սեփական գործ, ստեղծել են բիզնես՝ ապագան կապելով Հայաստանի հետ: Ավելի վաղ, վարչապետ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ արդեն երկրորդ տարին Անկախության օրը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն: Միջոցառումն ուղեկցվելու է երաժշտական ծրագրով:
Նախորդ տարի «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունն անցկացվել էր Գյումրու Սև Բերդ ամրոցում: Գլխավոր մրցանակը ստացել էր թեյերի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանը: