կարևոր
1372 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-21 19:43

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահը

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Թուրքմենստանի և Հայաստանի Հանրապետության միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները հիմնված են հավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա։ Վստահ եմ, որ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութաjին, հումանիտար և այլ ոլորտներում հաստատված բազմաբնույթ համագործակցությունը հետագայում ևս կզարգանա և կամրապնդվի՝ ի շահ մեր ժողովուրդների»,-նշված է Թուրքմենստանի նախագահի ուղերձում։

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում։