Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ: Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի` մինչեւ 2050թ. վերափոխման ռազմավարությունը ոչ թե կարծրացած մի փաստաթուղթ է, այլ 2050 թվականի Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումները, նպատակները, այդ նպատակներին հասնելու ուղիները քննարկելու, ճշգրտելու, իրագործման վերաբերյալ որոշումներ կայացնելու եւ իրագործման ընթացքը վերահսկելու մեխանիզմ:
«Մենք չենք կարող սպասել 2050 կամ 2100 թվականի գալուն, տեսնելու համար, թե ինչպիսին է դարձել Հայաստանը: Մենք պիտի պլանավորենք այդ Հայաստանը, գծագրենք ու կառուցենք այն այսօրվանից»,- ասել է Փաշինյանը:
Մայրաքաղաքի փողոցներում արդեն իսկ վարչապետի մատնանշած ռազմավարության տարբեր դրույթներ առարկայացել են՝ պաստառների տեսքով` «Եվ այդ մեկ մարդը դու ես» ամփոփիչ գրությամբ: