կարևոր
1038 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-21 17:46

ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել են առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցներ

ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել են առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցներ

Կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Վանյանը:

Մխիթար Հերացու մեդալով են պարգևատրվել` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը,  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «COVID-19» կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գրիգոր Մանուչարյանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկայի ղեկավար Հայկ Անտոնյանը,«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժան-մունքի ղեկավար Լուսինե Եղիազարյանը, «Առողջ կյանքի ուղի» բարեգործական հասարակական կազմակերպության «Ավագ» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Մուսեյանը, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Արման Բաբլոյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Վահե Գյուլխասյանը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Անահիտ Բարսեղյանը:

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և առողջապահության նախարարության անձնակազմի անունից շնորհավորում ենք բոլորին բարձր պարգևների արժանանալու առնչությամբ և շնորհակալություն հայտնում այդ դժվարին օրերին համախմբվելու, անձնվեր ու անտրտունջ ժողովրդին ծառայելու համար»,-ասված է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: