19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Հայաստանի Հանրապետության Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունները, բարձրագույն պարգևներ, կոչումներ է շնորհում տարբեր բնագավառների ներկայացուցիչների՝ զինվորականների, բժիշկների, ոստիկանների, մշակութի գործիչների:
Տարբեր ոլորտներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած անձանց Հանրապետության նախագահը պարգևներ է հանձնում սեպտեմբերի 21-ին իր նստավայրում:
Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 29-րդ տարեդարձը: 29 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «Այո´»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: