16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
եհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու փորձերը տապալվել են: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն` նշելով, որ նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Այսօր հիշարժան օր է մեր դիվանագիտության պատմության մեջ: ԱՄՆ-ը, լինելով երկիր, որն իր շահերն առաջ է տանում ուժով, մոտ 2.5 տարվա ընթացքում լուրջ ջանքեր է գործադրել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու համար, մի գործընթաց, որը վերջին ամիսներին հանգել է անխուսափելի տապալման»:
Ըստ Ռոհանիի՝ միջուկային ծրագրի գործարքից դուրս գալուց հետո ԱՄՆ-ը փորձել է աշխարհը միավորել «Իրանի դեմ կոալիցիայում»՝ իր կողմը քաշելով Եվրամիությանը, ինչպես նաև Թեհրանին այնպիսի քայլերի հրահրելով, որոնք ապագայում կկարողանար օգտագործել միջազգային պատժամիջոցներն Իրանի դեմ վերականգնելու համար:
Ռոհանին համոզված է, որ Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու` ԱՄՆ-ի փորձերը հանգեցրել են Վաշինգտոնի առավելագույն մեկուսացմանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ՄԱԿ-ի պատժամիջոցներն Իրանի դեմ կրկին ուժի մեջ են մտել, իսկ համաշխարհային կազմակերպությունում համաձայն չեն դրա հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եվրոպական երկրները չեն աջակցել ԱՄՆ-ին Իրանի դեմ պատժամիջոցների հարցում: Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մերժել են ԱՄՆ-ի`սեպտեմբերի 20-ից հետո Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու առաջարկը: