կարևոր
1721 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-21 14:22

Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը անհրաժեշտ է համարում միջին աշխատավարձի յոթնապատկումը

Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը անհրաժեշտ է համարում միջին աշխատավարձի յոթնապատկումը

Մինչ 2050 թվականը պետք է քսանաապատկվի Հայաստանի համախառն ներքին արդյունքը և յոթնապատկվի միջին աշխատավարձը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի վերափոխման ռազմավարությունը:

«Մենք այսօր ունենք բազմաթիվ աշխատատեղեր, որտեղ աշխատող մարդիկ իրենց աշխատավարձով  չեն կարող հոգալ իրենց կարիքները: Այսինքն՝ այդ աշխատանքը կա, բայց այդ աշխատանքի արդյունքում ձևավորված աշխատավարձը չի բերում այդ ցանկալի արդյունքին, հետևաբար միջին աշխատավարձի յոթնապատկումը մեզ համար խնդիր է»,- ասել է Փաշինյանը: