06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժվար է պատկերացնում, թե ինչպես մարդը կարող է հաղթահարել աղքատությունն առանց աշխատանքի: Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ներկայացնելու ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Մյուս կողմից՝ հասկանում ենք, որ աշխատանքով կարելի է հաղթահարել, եթե կրթության արդունքում ձևավորվել է այնպիսի ներուժ, որը աշխատանքով մարդուն հնարավորություն կտա դուրս գալ աղքատությունից»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով` այստեղ երկու գործող սուբյեկտներ կան, որոնք պետք է ազդեն աղքատության վրա. մեկը՝ պետականությունը, մյուսը՝ անհատը:
«Պետականությունը պետք է դրդի և քաջալերի անհատին կրթության, և այդ կրթության արդյունքում ձևավորված ներուժը աշխատանքով պետք է դառնա աղքատության հաղթահարում»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: