կարևոր
1635 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-21 13:32

Հայկական կողմը տեղեկություն չունի հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին. Շուշան Ստեփանյան

Հայկական կողմը տեղեկություն չունի հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին. Շուշան Ստեփանյան

Հայկական կողմը տեղեկություն չունի հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը։ Ինչ վերաբերում է զոհին՝  նման ինֆորմացիա չունենք», - Aysor.am-ին ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նշենք, որ Razminfo-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամը 09։20 սահմաններում հայ֊ադրբեջանական սահմանի Տավուշ֊Թովուզ ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի ԶՈւ 1982թ. ծնված պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Մամմադով Էլշան Ալի օղլուն (Məmmədov Elşən Əli oğlu):

Ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ կորուստը մարտական է՝ «հայկական գնդակից»։ Ըստ սոցցանցերում ադրբեջանական գրառումների՝ Մամմադովը Թովուզի շրջանի բնակիչ էր։