19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի առթիվ:
ՄԻՊ-ի խոսքով` մեր ամուր պետականության հիմքերից են իրար հանդեպ հարգանքն ու միասնությունը, պատասխանատվությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ:
«Հանուն մեր Հայաստանի պետք է ապրել նոր նպատակներով ու գաղափարներով, երբեք չսահմանափակվել ձեռք բերածով ու չընկրկել դժվարությունների առաջ… Յուրաքանչյուրիս արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը Հայաստանի անկախ պետականությունն ու ինքնիշխանությունն են: Պետությունն է մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքները իրական պաշտպանողն ու աջակցողը, որ պետք է առաջնորդվի իրավունքի գերակայության հրամայականով ու ժողովրդավարությամբ: Աստված պահապան մեր պետությանը»,- ասել է Թաթոյանը: