10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ուղերձում ասվում է.
«Պարոն Նախագահ,
Ազգային տոնի առթիվ հղում եմ ողջ Իտալիայի և անձամբ իմ ամենաջերմ շնորհավորանքները:
Երևանի և Հռոմի միջև հարաբերությունները հին են ու խոր, բայց, միաժամանակ, ուղղված են ապագային: Դրանք արտացոլված են մեր արգասավոր համագործակցության մեջ, որից մեր երկրները պարտավոր են լիարժեք քաղել կարևոր հնարավորություններ:
Այս առումով առաջնային է մնում համերաշխությունը: Բարդ մարտահրավերների պարագայում, ինչպիսին է պահպանվող համավարակը, որը նաև ստիպեց վերակազմակերպել ցանկալի և շատ սպասված Ձեր այցը, Հայաստանը և Իտալիան կարողացել են դիմակայել արտակարգ իրավիճակին և հաստատել դրական համագործակցություն ու փորձի փոխանակում առողջապահության բնագավառում: Հուսով եմ, որ նաև Եվրամիության աջակցության շնորհիվ, որում Իտալիան ևս ավանդ ունի, հնարավոր կլինի նոր վստահությամբ նայել ապագային և զարգացման ու բարգավաճման ուղուն:
Քուիրինալեի պալատում Ձեզ ընդունելու ակնկալիքով՝ ընդունեք անձնական բարեկամության հավաստիքս և հայ ժողովրդի բարեկեցության մաղթանքներս»: