կարևոր
1479 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-21 12:02

ՀՀ ԱԱԾ տնօրենը բարձր է գնահատում Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ հարաբերությունները

ՀՀ ԱԱԾ տնօրենը բարձր է գնահատում Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ հարաբերությունները

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը վստահեցնում է, որ ԱԱԾ-ն  շատ լավ հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ: ՀՀ ԱԱԾ տնօրենն այս մասին ասել է Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում:

«Շատ բարձր ենք գնահատում այդ հարաբերությունները, հատկապես Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ ունեցած մեր ավանդական շփումները, սակայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միտված է առաջին հարթին պաշտպանել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը, մեր ժողովրդին, մեր պետությունը»,- ասաց Քյարամյանը: