կարևոր
2342 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-21 11:05

Ռիո դե Ժանեյրոյում Հիսուս Քրիստոսի հայտնի արձանը լուսավորվել է հայկական եռագույնով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա)` Կորկովադու լեռան գագաթին գտնվող Հիսուս Քրիստոսի 37 մ բարձրությամբ հանրահայտ արձանը «ներկվել» է հայկական եռագույնով:

Միջոցառումը կոչված է նշելու Հայաստանի անկախության 29-րդ և Հայաստանի Առաջին Հանրապետության և Բրազիլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-րդ տարելիցը:

Հարուստ և գունեղ շոուի հեղինակը աուդիովիզուալ արվեստի բնագավառում Բրազիլիայի առաջատար մասնագետ Ժոդելի Լարշերն է: