180 դիտում, 2020.09.20 23:47

Մեքենայից կատարված գողությունը բացահայտվեց

Մեքենայից կատարված գողությունը բացահայտվեց

Սեպտեմբերի 18-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 15.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Մերսեդեսի» ապակիների նիկելապատ դետալները: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 26-ամյա կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավվել է:

Նախապատրաստվում են նյութեր: