334 դիտում, 2020.09.20 23:14

Ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. բախվել են Mercedes-ն ու 06-ը. կան զոհեր և վիրավորներ

Ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. բախվել են Mercedes-ն ու 06-ը. կան զոհեր և վիրավորներ

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com

Բախման հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:

Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վիրավորների և վարորդների ինքնությունը: