314 դիտում, 2020.09.20 22:11

Ադրբեջանը կրում է ողջ պատասխանատվությունը սադրիչ գործողությունների հրահրման համար. Վահե Էնֆիաջյան

Ադրբեջանը կրում է ողջ պատասխանատվությունը սադրիչ գործողությունների հրահրման համար. Վահե Էնֆիաջյան

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանի նախագահի հերթական հիվանդագին բարբաջանքը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանում թե՛ ներքաղաքական թե՛ արտաքին քաղաքական խնդիրները բազմաշերտ են:

Տասնամյակներ շարունակ ալիևյան վարչակարգի հիմնական թեզերից մեկը` հայատյացությունը, հօդս է ցնդում։ Մոտ մեկ ամիս առաջ Ռազմական բյուջեն ավելացնելու հերթական որոշմանը հաջորդեց հուսահատ հայտարարությունը, որը միտված էր հասարակության առջև արդարացնելու հերթական ձախողումները:

Ադրբեջանցի ժողովուրդը գիտակցում է ալիևյան ընտանիքի իշխանությանը մնալու անհագուրդ ցանկությունը։ Ադրբեջանը կրում է ողջ պատասխանատվությունը սադրիչ գործողությունների հրահրման համար, իսկ հայոց բանակը միշտ պատրաստակամ է արժանի հակահարված հասցնելու»։