308 դիտում, 2020.09.20 19:19

Երևանի Վարդավառի լճում տղամարդու դի է հայտնաբերվել

Երևանի Վարդավառի լճում տղամարդու դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լճում դի կա․ դին լճից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները լճից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի (մոտ 50 տարեկան):