24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլն այսօր ավարտել է իր տեղափոխությունը Լոնդոնի «Տոտենհեմ»: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Ուելսցի ֆուտբոլիստն առայժմ մեկ տարվա վարձավճարով հանդես կգա իր նախկին թիմում: Մադրիդի «Ռեալը» դրա համար փոխհատուցում չի պահանջի անգլիացիներից:
Նշենք, որ Գարեթ Բեյլը 2007-13թթ հանդես էր եկել «Տոտենհեմում», որից հետո 101 մլն եվրոյով վաճառվել էր Մադրիդի «Ռեալին»: 31-ամյա ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում անցկացրած 16 խաղում դարձել է ընդամենը 2 գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ նա թագավորական թիմի կազմում մասնակցել է 239 հանդիպման, որոնցում խփել է 99 գնդակ: