կարևոր
1846 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-20 18:35

Ունենք Հայրենիք, որի տերը մենք ենք. ԱՀ նախագահը Հայաստանի երրորդ հանրապետության տոնի խորհրդի մասին

Ունենք Հայրենիք, որի տերը մենք ենք. ԱՀ նախագահը Հայաստանի երրորդ հանրապետության տոնի խորհրդի մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի երրորդ հանրապետության 29-րդ տարեդարձի գլխավոր խորհուրդն է համարում այն, որ շատ սփյուռքահայեր ներկայում ապաստան են գտնում Հայաստանում։ Մատենադարանում կայացած ճեպազրույցում նշել է Արայիկ Հարությունյանը, ով Երևանում է սեպտեմբերի 21-ին նշվելիք Հայաստանի երրորդ հանրապետության 29-րդ տարեդարձի տոնակատարություններին մասնակցելու նպատակով։

«Շատ սփյուռքահայեր ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում, իսկ տասնամյակներ առաջ մեր եղբայրներն ու քույրերն ապաստան էին փնտրում օտար ափերում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

«Մենք ունենք Հայրենիք՝ կայացած զարգացող երկիր՝ Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն։ Ունենք Հայրենիք, որը մերն է, որի տերը մենք ենք։ Որպես հայ նշեմ, որ այդ օրը մենք բոլորս հպարտություն ենք ապրում»,- հավելել է Արցախի Հանրապետության նախագահը։  

Նա նաև տեղեկացրել է, որ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ պայմանավորվել են Արցախում հանրային ժամանակակից հանրային գրադարան ունենալու շուրջ համագործակցության վերաբերյալ, և քննարկել, թե նոր ժամանակակից տեխնոլոգիաներն ինչպես են աշխատում  Մատենադարանում