378 դիտում, 2020.09.20 17:39

Ուզբեկստանի փոխվարչապետը մահացել է կորոնավիրուսից

Ուզբեկստանի փոխվարչապետը մահացել է կորոնավիրուսից

Ուզբեկստանի փոխվարչապետ Ուկտամ Բարնոեւը մահացել է կորոնավիրուսից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի կառավարությանը կից օպերատիվ շտաբին:

«Ուկտամ Իսաեւիչ Բարնոեւը մահացել է 56 տարեկանում կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բարդացումներից»,-ասել է օպերատիվ շտաբը:

Հուլիսի վերջին կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բարդացումներից մահացել էին խորհրդարանի ղեկավար Մուսա Երնիյազովը եւ Ուզբեկստանի ֆինանսների փոխնախարար Երկին Տուրսունովը:  

Ուզբեկստանում գրանցվել է վարակման 51 235, մահվան 429 դեպք, ապաքինվել է 47 271 մարդ: