206 դիտում, 2020.09.20 15:38

Հրշեջները մեկուսացրել են Զովունի գյուղում բռնկված խոտածածկույթի հրդեհը

Հրշեջները մեկուսացրել են Զովունի գյուղում բռնկված խոտածածկույթի հրդեհը

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12։27-ին ահազանգ է ստացել, որ Զովունի գյուղի 23-րդ փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ևս մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։21-ին։