268 դիտում, 2020.09.20 15:19

ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակցական ուղերձ է հղել Նորայր Դավիդյանի մահվան կապակցությամբ

ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակցական ուղերձ է հղել Նորայր Դավիդյանի մահվան կապակցությամբ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը մեծ ցավով տեղեկացնում է գաղափարական ընկեր, ականավոր այրվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր Նորայր Դավիդյանի մահվան մասին և ՀՅԴ Հայաստանի մեծ ընտանիքի անունից ցավակցում սիրելի ընկերոջ ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին։

Հիրավի, անուրանալի է ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանի ավանդը նորանկախ Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի կայացման և զարգացման ճանապարհին։ Որպես համակարգի ճանաչված գործիչ և ոլորտի խորագիտակ՝ նրա կողմից առաջ քաշված գիտական տեսություններն ու զարգացման ծրագրերը կիրառվել են նաև հանրապետության սահմաններից դուրս։

Նորայր Դավիդյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժամը 18։00-ից, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (հասցե՝ ք. Երևան, Նոր Նորքի 5-րդ զանգված, Գալշոյան փողոց, 46), հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, նույն եկեղեցուց։