160 դիտում, 2020.09.20 14:19

Հարոյանը չմասնակցեց «Ուրալ»-«Զենիթ» խաղին

Հարոյանը չմասնակցեց «Ուրալ»-«Զենիթ» խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը չմասնակցեց «Ուրալ»- «Զենիթ» խաղին:

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի`1:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վարազդատ Հարոյանը «Ուրալ»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ չմասնակցեց խաղին:

Այս տուրից հետո «Ուրալ»-ը մրցաշարային աղյուսակում 10-րդն է, իսկ «Զենիթ»-ը դեռևս առաջատարն է: