216 դիտում, 2020.09.20 14:00

Զովունի գյուղում այրվում է խոտածածկույթ

Զովունի գյուղում այրվում է խոտածածկույթ

Սեպտեմբերի 20-ին` ժամը 12։27-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 23-րդ փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։21-ին։