կարևոր
2305 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-20 11:20

Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհը մարվել է

Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհը մարվել է

Մատենադարանի հետնամասում սեպտեմբերի 19-ին բռնկված հրդեհից մոտ 2.5 հեկտար տարածքում այրվել են խոտածածկույթ, թփուտներ և կոճղեր: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 21։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խմբեր, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։08-ին, մարվել՝ 23:59-ին։ Մոտ 2.5 հա տարածքում այրվել են խոտածածկույթ, թփուտներ և կոճղեր»,- ասվում է հաղորդագրությունում: