252 դիտում, 2020.09.20 11:06

Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած 2 քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած 2 քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 76 և 66 տարեկան տղամարդիկ։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 287 է: