222 դիտում, 2020.09.20 12:35

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտվեց Պրեմիեր լիգայի առաջին տուրում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտվեց Պրեմիեր լիգայի առաջին տուրում

Անգլիայի ֆուտբոլի առաջնության մեկնարկում պարտություն կրեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Պրեմիեր լիգայի անդրանիկ տուրում «կարմիր սատանաները» մրցեցին «Քրիստալ Փելասի» հետ և զիջեցին 1:3 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդ»-ից Դոնի վան դե Բեկի գնդակին, «Քրիսթալ Փելաս»-ից պատասխանեցին Թաունսենդը և Զահան (դուբլ):

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պրեմիեր լիգայի շրջանակներում հաջորդ խաղում կմրցի «Բրայթոն»-ի հետ: Այդ խաղը կկայանա սեպտեմբերի 26-ին: