09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Իտալիայի ֆուտբոլի առաջնության առաջին տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Վերոնա»-ին:
Առաջին կեսում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները, սակայն առավելությունը «Ռոմա»-ի կողմն էր: Նույն ընթացքն ունեցավ նաև երկրորդ կեսը, որտեղ թե «Ռոմա»-ն, թե «Վերոնա»-ն չկարողացան գրավել միմյանց դարպասը: «Վերոնա»-«Ռոմա»`0:0:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Հաջորդ հանդիպումը «Ռոմա»-ն կանցկացնի սեպտեմբերի 27-ին` մրցելով Թուրինի «Յուվենտուս»-ի հետ: