Դորտմունդի «Բորուսիա»-ն գերմանական Բունդեսլիգայի անդրանիկ տուրում հաղթանակ տոնեց:
Առաջին տուրում դորտմունդյան ակումբը սեփական հարկի տակ ընդունեց Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ին և երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: «Դեղինների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջովանի Ռեյնան:
Հաջորդ հանդիպումը Բունդեսլիգայի շրջանակներում դորտմունդյան ակումբը կանցակցնի հոկտեմբերի 3-ին` մրցելով «Ֆրայբուրգ»-ի հետ: