178 դիտում, 2020.09.19 22:23

«Արարատ»-ը հաղթեց «Սևան»-ին. գավաթի խաղարկություն

«Արարատ»-ը հաղթեց «Սևան»-ին. գավաթի խաղարկություն

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Արարատ»-ը և առաջին խմբից «Սևան»-ը:

«Արարատ»-ին հաջողվեց առավելության հասնել «Սևան»-ի նկատամմբ 3:0 հաշվով: Երևանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կոնեն և մեկ անգամ էլ գոլ խփեց Խուրցիձեն:

Ավելի վաղ կայացած խաղերում ԲԿՄԱ-«Լոռի» խաղում դարպասի գրավում չեղավ, «Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին, Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կայացած  «Վան»-«Նորավանք» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:

«Վեստ Արմենիա»-ն Էջմիածնում 3:2 հաշվով առավելության հասավ «Գանձասար-Կապան»ի նկատմամբ: «Ուրարտու»-ն սեփական մարզադաշտում ընդունելով «Փյունիկ»-ին հաղթեց 2:1 հաշվով: