Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Հռոմի մրցաշարի կիսաեզրափակիչում է:
Հռոմի Մասթերս մրցաշարի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Ջոկովիչն ուժերը չափեց Գերմանիան ներկայացնող Դոմինիկ Կյոպֆերի հետ: 2 ժամ 12 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց մրցակցին 6։3, 4։6, 6։3 հաշվով։
Հաջորդիվ Ջոկովիչի մրցակիցը կլինի նորվեգ Կասպեր Ռուուդը:
Հռոմի Մասթերս մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 4 միլիոն եվրո: