170 դիտում, 2020.09.19 20:18

ԲԿՄԱ-«Լոռի» խաղում դարպասի գրավում չեղավ. «Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին

ԲԿՄԱ-«Լոռի» խաղում դարպասի գրավում չեղավ. «Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում 1/8 եզրափակչի շրջանակներում կայացան ևս երկու հանդիպումներ:

Գյումրու «Շիրակ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ալաշկերտ»-ին և զիջեց 1:2 հաշվով: Երևանյան ակումբի կազմում աչքի ընկան Բրայան Սիլվան և Կամարան, իսկ «Շիրակ»-ի միակ գնդակը հեղինակեց Մուրադյանը:

1/8 եզրափակչի առաջին խաղում մրցեցին նաև Բանակի կենտրոնական մարզական ակումբը և «Լոռի»-ն: Այս խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:

Քիչ ավելի ուշ կկայանա «Արարատ»-«Սևան» հանդիպումը: Այն կմեկնարկի 19:30-ին: