378 դիտում, 2020.09.19 19:42

Հակոբ Արշակյանի հրապարակած՝ Անկախության օրվան նվիրված տեսանյութը նոր չէ․ այն դեռ 2 տարի առաջ Սենոր Հասրաթյանն էր հրապարակել․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հակոբ Արշակյանի հրապարակած՝ Անկախության օրվան նվիրված տեսանյութը նոր չէ․ այն դեռ 2 տարի առաջ Սենոր Հասրաթյանն էր հրապարակել․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում Անկախության օրվան նվիրված տեսանյութ է հրապարակել, որում երեւում է հայկական արտադրության անօդաչու թռչող սարք՝ մարտական առաջադրանք կատարելիս:

Նախարարը գրել է՝ զարգացած ռազմարդյունաբերությունն անկախ Հայաստանի տնտեսական զարգացման եւ անվտանգության կարեւոր բաղադրիչ է:

Նախարարի հրապարակած այս տեսանյութը, պարզվում է, ամենեւին նոր չէ՝ այն դեռ 2 տարի առաջ՝ հոկտեմբերի 5-ին, ֆեյսբուքյան իր էջում Արցախի Պաշտպանության բանակի մամուլի այդ ժամանակվա քարտուղար Սենոր Հասրաթյանն էր հրապարակել՝ գրելով, որ «Տիգրանակերտ» զորավարժարանում առաջին անգամ կիրառվել են նավարկային տեղորոշման համակարգերից անկախ գործող հայրենական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերը, որոնք, ըստ Հասրաթյանի, նախագծվել ու թողարկվել են Արցախում եւ ունեն առաջադրված մարտական խնդիրը լիարժեք կատարելու համար անհրաժեշտ բոլոր չափորոշիչները: