198 դիտում, 2020.09.19 19:15

Աբովյան քաղաքաում հրդեհ է բռնկվել ոչ բնակելի վագոն-տնակում

Աբովյան քաղաքաում հրդեհ է բռնկվել ոչ բնակելի վագոն-տնակում

Սեպտեմբերի 19-ին, ժամը 14։40-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Դուրյան թաղամասի 10-րդ փողոցում կրպակ է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Դուրյան թաղամասի 10-րդ փողոցի հողամասերից մեկի մոտակայքում գտնվող վագոն-տնակում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։08-ին, մարվել՝ 15։22-ին։ Այրվել է վագոն-տնակի (ոչ բնակելի) փայտե հատակը (20 քմ):