198 դիտում, 2020.09.19 17:27

17-ամյա կիսապաշտպանը Բավարիայի կազմում նոր ռեկորդ է սահմանել

17-ամյա կիսապաշտպանը Բավարիայի կազմում նոր ռեկորդ է սահմանել

Բունդեսլիգայի նոր մրցաշրջանում, «Շալկեի» դեմ խաղում (8-0), գոլի հեղինակ դարձավ 17-ամյա Ջամալ Մուսիալան: 

Գոլ խփելու պահին Մուսիալան 17 տարեկան 205 օրեկան էր, որը ակումբի պատմության մեջ ամենաերիտասարդ գոլի հեղինակի նոր ռեկորդ է: Նախորդ ռեկորդը պատկանում էր Ռոկե Սանտա Կռուսին:

Գերմանիայում ծնված պատանին 8 տարի անցկացրել է «Չելսիի» ակադեմիայում, իսկ 2019 թ-ին տեղափոխվել է Մյունխեն: