212 դիտում, 2020.09.19 17:15

Այնթապ գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Այնթապ գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։49-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղից դեպի «Զոնալ» թաղամաս տանող հատվածում ծառեր են այրվում։ Տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Այնթապ գյուղի «Զոնալ» թաղամասի վերջնամասում գտնվող հողատարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:13-ին, մարվել` 15:37-ին: Այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ և մասնակի ջերմահարվել՝ 30 պտղատու ծառ: