286 դիտում, 2020.09.19 16:15

Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի շենքի ջեռուցման համակարգի սարքերը գողանալու դեպքը բացահայտվել է

Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի շենքի ջեռուցման համակարգի սարքերը գողանալու դեպքը բացահայտվել է

 ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ՔՀԲ ծառայողները սեպտեմբերի 18-ին, գողություն կատարելու կասկածանքով, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից բերման են ենթարկել չորս անձանց՝ «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ:

ՀՀ ոստիկանություն տեղեկացնում է, որ երեք պատանիները պատուհանից մուտք են գործել Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի շենք, գողացել ջեռուցման համակարգի չուգունե ռադիատորներ, ապա զանգել և նշված վայր են կանչել 24-ամյա համագյուղացուն: Նրա մեքենայով գողոնը տեղափոխելու ճանապարհին էլ բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից: Գողոնը վերցվել է:

Նախապատրաստվում են նյութեր: