276 դիտում, 2020.09.19 15:25

Ալեքսեյ Նավալնին հայտնել է իր վերականգնման ընթացքի մասին․ նա արդեն հիվանդասենյակից դուրս է գալիս

Ալեքսեյ Նավալնին հայտնել է իր վերականգնման ընթացքի մասին․ նա արդեն հիվանդասենյակից դուրս է գալիս

Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը բուժվում է Բեռլինի «Շարիտե» կլինիկայում Instagram-ում գրառում է կատարել, որում հայտնել է իր վերականգնման ընթացքի մասին։

Գրառմանը կցվել է լուսանկար, որում պատկերված է աստիճաններով իջնող Նավալնին։

«Եկեք պատմեմ, թե ինչպես է ընթանում իմ վերականգնումը։ Սա արդեն հստակ ճանապարհ է, չնայած եւ դեռ հեռավոր։ Այն բոլոր ընթացիկ խնդիրները, ինչպես այն, որ հեռախոսն իմ ձեռքին քարի պես անօգուտ է, իսկ վրաս ջուր թափելը վերածվում է մի ամբողջ ատրակցիոնի, միանգամայն չնչին բան են։

Բացատրեմ։ Բոլորովին վերջերս ես մարդկանց չէի ճանաչում եւ չէի հասկանում՝ ինչպես խոսել։ Ամեն առավոտ ինձ մոտ էր գալիս բժիշկը եւ ասում՝ Ալեքսեյ, ես գրատախտակ եմ բերել, եկեք մտածենք, թե դրա վրա ինչ բառ գրենք։ Դա ինձ հուսահատության էր մատնում, որովհետեւ չնայած ընդհանուր առմամբ հասկանում էի, թե բժիշկն ինչ է ուզում, բայց չէի հասկանում, թե բառերը որտեղից վերցնեմ։ Գլխի ո՞ր մասում են դրանք առաջանում։ Որտե՞ղ գտնել բառը եւ ինչպե՞ս անել, որ այն ինչ-որ բան նշանակի։ Այս ամենը հաստատապես անհասկանալի էր։ Ի դեպ, ես չգիտեի նաեւ, թե ինչպես արտահայտեմ իմ հուսահատությունը, ուստի ուղակի լռում էի։ Եվ սա, ինչը նկարագրում եմ, ուշ փուլն է, որը ինքս հիշում եմ։

Հիմա ես տղա եմ, որի ոտքերը դողում են, երբ նա աստիճանների վրա է, փոխարենը նա մտածում է․ «Օ՜, սա, ախր, աստիճան է։ Դրանով բարձրանում են։ Պետք է, թերեւս, վերելակը գտնել»։ Իսկ առաջ ուղղակի բթամտորեն կկանգնեի եւ կնայեի։

Այնպես որ, դեռ շատ խնդիրներ է պետք լուծել, բայց Բեռլինի «Շարիտե» համալսարանական կլինիկայի զարմանալի բժիշկները լուծել են գլխավորը։ Նրանք ինձ «տեխնիկապես ողջ մարդուց» վերածել են նրան, ով բոլոր հնարավորություններն ունի կրկին դառնալու Ժամանակակից Հասարակության Բարձրագուն Ձեւի Էակ՝ մարդ, որը կարողանում է արագ թերթել ինսթագրամը եւ առանց մտորելու հասկանում է, թե «լայքերը» որտեղ դնի»,- գրել է Ալեքսեյ Նավալնին։

View this post on Instagram

Давайте расскажу, как идёт мое восстановление. Это уже ясная дорога, хоть и неблизкая. Все текущие проблемы вроде того, что телефон в моих руках бесполезен, как камень, а налить себе водички превращается в целый аттракцион, - сущая ерунда. Объясню. Совсем недавно я не узнавал людей и не понимал, как разговаривать. Каждое утро ко мне приходил доктор и говорил: Алексей, я принёс доску, давайте придумаем, какое на ней написать слово. Это приводило меня в отчаяние, потому что хоть я уже и понимал в целом, что хочет доктор, но не понимал, где брать слова. В каком месте головы они возникают? Где найти слово и как сделать так, чтобы оно что-то означало? Все это было решительно непонятно. Впрочем, как выразить своё отчаяние, я тоже не знал и поэтому просто молчал. И это я еще описываю поздний этап, который сам помню. Сейчас я парень, у которого дрожат ноги, когда он идёт по лестнице, но зато он думает: «о, это ж лестница! По ней поднимаются. Пожалуй, надо поискать лифт». А раньше бы просто тупо стоял и смотрел. Так что много проблем ещё предстоит решить, но потрясающие врачи университетской Берлинской клиники «Шарите» решили главную. Они превратили меня из «технически живого человека» в того, кто имеет все шансы снова стать Высшей Формой Существа Современного Общества, - человеком, который умеет быстро листать инстаграм и без размышлений понимает, где ставить лайки.

A post shared by Алексей Навальный (@navalny) on