164 դիտում, 2020.09.19 13:40

Կիպրոսը կրկին արգելափակել է Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները

Կիպրոսը կրկին արգելափակել է Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները

Եվրամիությունը փորձում է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ, սակայն Կիպրոսը դրանք կրկին արգելափակել է: ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեում Կիպրոսը վետո է դրել․ այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն։

«Նիկոսիայի նման քայլը պաշտպանում է Լուկաշենկոյի ռեժիմը»,-եվրոպացի դիվանագետի խոսքը մեջբերում է dpa գործակալությունը: Միևնույն ժամանակ, Կիպրոսը բացատրում է պատժամիջոցներին դեմ արտահայտվելու իր որոշումն նրանով, որ ձգտում է հասնել պատժամիջոցների Թուրքիայի դեմ, որը հետազոտություններ է անցկացնում Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ Հունաստանի ափամերձ տարածքում: