234 դիտում, 2020.09.19 13:14

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը պետք է մոնիոթրինգ անցկացնի Բելառուսում տիրող իրավիճակի վերաբերյալ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը պետք է մոնիոթրինգ անցկացնի Բելառուսում տիրող իրավիճակի վերաբերյալ

ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում Բելառուսի իշխանություններին երկխոսություն սկսել ընդդիմության Համակարգող խորհդրի եւ քաղաքացիական հասարակության հետ:

Բացի այդ, որոշվել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը պետք է մոնիոթրինգ անցկացնի Բելառուսում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Իսկ մինչ այդ, հացադուլ է սկսել կալանքի տակ պահվող ընդդիմության ներկայացուցիչ, իրավաբան Մաքսիմ Զնակը, որին մեղադրում են երկրի ազգային անվտանգությանը սպառնալու համար: Նա ընդդիմության Համակարգող խորհրդի 7 առաջնորդներից մեկն է, որոնցից 5-ին կա՛մ կալանավորել են, կա՛մ վտարել երկրից: Զնակի փաստաբանն ասել է, անազատության մեջ գտնվելով՝ նա անարդարության եւ կամայական գործողությունների դեմ պայքարելու այլ տարբերակ չի գտել: