246 դիտում, 2020.09.19 12:45

ԱՄՆ-ը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում

ԱՄՆ-ը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում

Սիրիայում ռուսաստանյան ուժերի հետ գրանցված մի քանի ընդհարումներից հետո Միացյալ Նահանգները մեծացրել է իր ռազմական ներկայությունն այդ երկրում:

Մասնավորապես՝ Սիրիայի հյուսիս-արեւելքում տեղակայել է 6 «Բրեդլի» զրահափոխադրիչներ ու մոտ 100 զինծառայող: ԱՄՆ ռազմածովային ուժերի կապիտան Բիլ Ուրբանն ասել է, որ դա կօգնի ապահովել կոալիցիայի ուժերի անվտանգությունը: