06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մի քանի տասնյակ քաղաքացիների անդամատոմսեր է հանձնել։ Ողջունելով կուսակից ընկերներին՝ Արթուր Վանեցյանը նկատել է, որ յուրաքանչյուր նոր անդամը նոր ուժ է տալիս քաղաքական միավորին, իսկ այդ առումով «Հայրենիք»-ն ամեն օր է ուժեղանում։
Անդրադառնալով ներքաղաքական իրադարձություններին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ, որտեղ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր։
Արարողության ավարտին քաղաքական ուժի ղեկավարը զրուցել է կուսակից ընկերների հետ և վստահեցրել, որ միասնական ջանքերի շնորհիվ «Հայրենիք»-ը հասնելու է իր հիմնական նպատակին՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը լա՛վ է ապրելու։