20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20։36-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Դավիթ Ս. ծնված 1998 թ.), հարվածել է ընտանի կենդանուն (կով), ինչից հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:03-ին, մարվել՝ 21:05-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը։