164 դիտում, 2020.09.19 10:17

«Բավարիա»-ն խոշոր հաշվով հաղթանակ տոնեց Բունդեսլիգայի առաջին տուրում

«Բավարիա»-ն խոշոր հաշվով հաղթանակ տոնեց Բունդեսլիգայի առաջին տուրում

Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ն խոշոր հաշվով հաղթանակ տոնեց Բունդեսլիգայի առաջին տուրում:

Մյունխենում ընդունելով «Շալկե»-ին` «Բավարիա»-ի ֆուտբոլիստները 8 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սերժ Գնաբին, դուբլ ձևակերպեցին Լեոն Գորեցկան և Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Թոմաս Մյուլերը, Լերոյ Մանեն, Ջամալ Մուսիալան:

Բունդեսլիգայի անդրանիկ տուրի շրջանակներում սեպտեմբերի 19-ին կկայանան ևս 6 հանդիպումներ: